ՌԴ նախագահը 16-րդ անգամ հեռակա ասուլիս է անցկացրել ռուսաստանցիների հետ: Ուղիղ եթերում պատասխանելով նրանց հարցերին՝ Վլադիմիր Պուտինը կրկին պնդել է, թե երկիրը շարժվում է կայուն տնտեսական զարգացման ճանապարհով, և Արևմուտքը պատժամիջոցներով փորձում է խոչընդոտել Ռուսաստանի հզորացմանը:
Ռուսական արտադրության С-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերի հնարավոր վաճառքը Թուրքիային շարունակում է լուրջ տարաձայնությունների պատճառ լինել Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններում` հաղորդում է թուրքական Hurriyet Daily News պարբերականը:
Աժ արտահերթ ընտրությունների նախապատրաստումն ու անցկացումը Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ խորհրդարան բերած ծրագրի առաջնային կետերից է: Վարչապետը հայտարարեց՝ իրենց հիմնական նպատակը ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների հնարավորությունը ժողովրդին վերադարձնելն է:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը գոհ է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ առաջին բանակցություններից: Համատեղ կարճատև ասուլիսում նա հայտարարեց, որ այսուհետ ևս Ռուսաստանը շարունակելու է զարգացնել Հայաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները:
ՀԺԱՄ կուսակցությունը, դրական գնահատելով ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը, իր աջակցությունն է հայտնում երկրի հզորացմանը միտված նոր ծրագրերին:
Հունիսի 6-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեծ շուքով մեկնարկեց Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթը։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ Նունե Սարգսյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ Աննա Հակոբյանի հետ։
Նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Հունիսի 7-10-ը Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության հրավերով Հայաստանում է լինելու Միջազգային ժողովրդավարական երիտասարդական միության (IYDU) պատվիրակությունը։
Ըստ «Խաղաղասիրության գլոբալ ինդեքսի»՝ Տնտեսության և խաղաղության ինստիտուտը կազմել է վարկանիշային աղյուսակը, որի առաջին տեղում է Իսլանդիան, երկրորդն է Նոր Զելանդիան, երրորդը՝ Ավստրիան։
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...